Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ

Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ․

Այսօր՝ 2025թ. հուլիսի 24-ին, Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են՝

1) թիվ 58217725 քրեական վարույթով քրեական վարույթով մեղադրյալ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնել.

2) վերացնելու անհնարինության դեպքում՝ փոխել կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ:

Միջնորդության մեջ ներկայացվել են մասնավորապես հետևյալ հիմնավորումները.

«….

2025 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Մխիթարյանի կողմից ծանուցվել ենք, որ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի կողմից իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվում է: Հրավիրվել ենք 2025 թվականի հուլիսի 24-ին վարույթի նյութերին ծանոթանալու:

Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու:

Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում՝ այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ, նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա քննիչի կարծիքով մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը:

Հետևաբար քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ինքնին ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է:

Մյուս հիմքը վերաբերում էր նոր հանցանք կատարելուն, այնսինքն՝ կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությանը»:

Այստեղ հարկ է նշել, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ: Դրա լավագույն ապացույցը Սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս և ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որևէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ և ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:

2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։

3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:

4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:»:

Գտնում ենք, որ վերոնշյալը բավարար է, որպեսզի փաստվի, որ վերացել են մեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:

Միևնույն ժամանակ, տեսականորեն հնարավոր նվազագույն ռիսկերը կարելի է ապահովել այլընտրանքային խափանման միջոցներով՝ առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով: Այս իմաստով պատրաստակամություն կա թե գրավի, թե մնացած միջոցների, այդ թվում՝ համակցված կիրառման:

Գտնում ենք, որ առանցքային պետք է լինի այն գիտակցումը, որ կալանավորման հիմքերն ու անհրաժեշտությունը աներկբա վերացած են, ուստի արդեն յուրաքանչյուր ավել րոպե կալանքի տակ գտնվելը չի լուծելու խափանման միջոցին բնորոշ քրեադատավարական խնդիր: ……»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031