Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

«Զանգեզուրի միջանցքը», առաջին հերթին, ադրբեջանական ծրագիր է․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ ««Զանգեզուրի միջանցքը», առաջին հերթին, ադրբեջանական ծրագիր է։

Ադրբեջանը ցանկանում է Զանգեզուրը վերցնել իր վերահսկողության տակ և վերականգնել կապը Նախիջևանի ու Թուրքիայի հետ։

Երկրորդ հերթին՝ սա թուրանական ծրագիր է, որը նպաստելու է Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև կապի ու տնտեսական համագործակցության առանցքի ստեղծմանը։

Իսկ հիմա՝ ինչպես է սա դառնում աշխարհաքաղաքական ծրագիր։

Մի կողմից՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի, մյուս կողմից՝ Արևմուտքի համար շատ կարևոր է, թե այս ծրագիրը ով է վերահսկելու։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը Ռուսաստանի կողմից փորձ էր՝ այդ ծրագիրը վերցնելու իր վերահսկողության տակ։

Բայց, բնականաբար, Արևմուտքը դրա հետ չէր կարող համակերպվել և պարտադրեց Փաշինյանին վիժեցնել այդ ծրագիրը, անգամ երբ դրա գինը Ղարաբաղի կորուստն էր։

Իսկ հետագայում՝ այդ ծրագիրը բերել արևմտյան ազդեցության տակ, անգամ եթե դրա գինը Հայաստանի ինքնիշխանության ջախջախումն ու աստիճանական ադրբեջանականացումն է։

Պետք է հասկանալ, որ Սյունիքը մեր հաղթաթուղթն է, մեր ակտիվն է, որի համար այժմ գնում է աշխարհաքաղաքական պայքար։

Երբ ունենում ես նման խաղաքարտ, հայտնվում ես դժվար վիճակում, որովհետև պետք է ունենաս ծայրահեղ խելացի դիվանագիտություն, որպեսզի կարողանաս այդ աշխարհաքաղաքական մրցակցությունից դուրս գալ հաղթող։

Խնդիրը՝ հաղթաթուղթը ճիշտ օգտագործելն է։ Հակառակ դեպքում՝ ձեռքիցդ կխլեն ու մաս-մաս կանեն։

Այստեղ է գալիս քո հմտությունը՝ դարձնել հաղթաթուղթը մի ակտիվ, որը աշխատում է քո օգտին, ինչպես Ադրբեջանը արեց իր նավթային ակտիվի հետ 1994 թվականին՝ «Դարի գործարքով», երբ Հեյդար Ալիևը կարողացավ բանակցել բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ և ներդաշնակել տարբեր պետությունների շահերը։

Մի այսպիսի «Դարի գործարք» էլ Հայաստանին է պետք։

Առայժմ մենք գնում ենք Ադրբեջանի 1992–1993 թվականների ճանապարհով, և պատահական չեն Փաշինյան–Էլչիբեյ զուգահեռները։

Ինչպես Փաշինյանն է Հայաստանին տանում աշխարհաքաղաքական կոնկրետ ուղղությամբ, այնպես էլ Էլչիբեյն էր Ադրբեջանին տանում դեպի ՆԱՏՕ և Թուրքիա, ինչը բերեց Ադրբեջանի կործանմանը՝ այդ պահին, մինչև Հեյդար Ալիևը եկավ և լուծումը գտավ։

Հիմա Փաշինյանը գնում է նույն ճանապարհով՝ չհասկանալով, որ մտնում է մի աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի մեջ որևէ հնարավորություն չունի հաղթելու։

Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, որը կվարեր բալանսավորված դիվանագիտություն և կկարողանար ներդաշնակեցնել աշխարհաքաղաքական խաղացողների շահերը, մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։

Սա բարդագույն խնդիր է, և դրա լուծումը հետևյալն է, որի մասին դեռ վաղուց ենք խոսել, և որը մեր 2021 թվականի նախընտրական ծրագրում էլ կար։

Սյունիքը՝ նման աշխարհաքաղաքական հետաքրքրվածության պայմաններում, պետք է դարձնել տրանսպորտային հանգույց, որտեղ կխաչվեն երկաթուղիները՝ Հյուսիսից Հարավ, Արևելքից Արևմուտք։ Երբ այս ճանապարհով ստեղծես կոնսորցիում և ներդաշնակես տարբեր պետությունների շահերը, Հայաստանը դուրս կբերես աշխարհաքաղաքական մահացու պայքարից։

Մի այսպիսի լուծման է պետք հասնել՝ բարդագույն դիվանագիտության արդյունքում։

Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք՝ Էլչիբեյի կառավարություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031