Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Պաղեստին պետությունը կլինի Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու մեկնարկային հարթակ. Նեթանյահուն՝ Մակրոնին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման համար՝ այն անվանելով ահաբեկչության խրախուսում: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում հուլիսի 24-ին:

«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի ողբերգությունից հետո Թել Ավիվի կողքին Պաղեստինի պետություն ճանաչելու վերաբերյալ։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական խամաճիկ պետություն, նման Ղազայում տեղի ունեցածին: Այս պայմաններում Պաղեստինյան պետությունը կլինի Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու մեկնարկային հարթակ: Եկեք հստակ լինենք. պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին. նրանք պետություն են փնտրում Իսրայելի փոխարեն», — ասում է նա։

Ավելի վաղ՝ նույն օրը, Մակրոնը հայտարարել էր Պաղեստին պետությունը 2026 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչելու իր մտադրության մասին: Նա նշել է, որ դա կնպաստի Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին, ինչպես նաև կփրկի և համապարփակ օգնություն կտրամադրի տեղի բնակիչներին:

Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն ալ-Շեյխը շնորհակալություն հայտնեց Մակրոնին պետությունը ճանաչելու համար։ Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի այս քայլը ցույց է տալիս երկրի հավատարմությունը միջազգային իրավունքին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև