Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Էջմիածնում հավաքվելու և փաստացի Գարեգին 2-րդի նստավայրը գրավելու կոչը ռազմավարական սխալ կլինի. Ռուսաստանի հայերի միության նախագահ

«Սա նրա (Փաշինյանի]) ռազմավարական սխալը կլինի։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե իսկապես կրոնական մարդ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնավոր մարդկանց, բայց նրանց մասին ասում են, որ նրանք օրենքից դուրս են», — նշել է Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ վերջերս իր կողմնակիցներին ուղղված կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հավաքի» Էջմիածին քաղաքի հրապարակում։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չի տա այս հարցը լուծել այս կերպ»։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ հանել։

Նա նաև նշել է, որ մատնանշելով միայն ՀԱԵ խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպես այլուր, Փաշինյանը չի ասում, թե որքան դրական և կարևոր աշխատանք է կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Եկեղեցու համար։

«Վերջին հարյուրավոր տարիների ընթացքում ոչ ոք այսքան շատ բան չի արել։ Խոսքը անհատների մասին չէ, այլ եկեղեցու, հավատքի։ Ես կողմ եմ եկեղեցուն, հավատքին։ Ես հավատացյալ եմ, ես կառուցել եմ տասնյակ եկեղեցիներ ամբողջ աշխարհում։ Այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին Երևանում», — հավելել է Աբրամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031