Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նախաձեռնել «փչացնել» այդ տոնը և կազմակերպել իր արշավանքը Մայր Աթոռի վրա: Բայց, մեր տեղեկություններով, ամեն ինչ այդքան հեշտ ու «սահուն» չէ:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, հենց իր շրջապատում, ՔՊ «վերնախավում», այդ թվում՝ պատգամավորների ու նախարարների շրջանում կան այնպիսիք, որոնք խուսափում են մտնել նման «ավանտյուրայի» մեջ: Ու խնդիրն այն չէ, որ նրանք ամոթալի են համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը (չնայած կան նաև այդպիսի որոշ քպականներ), այլ առաջին հերթին այն, որ նրանք շատ լավ հասկանում են՝ այդ ամենը իրենց համար ևս կարող է քրեական հետևանքներ ունենալ: Մյուս կողմից՝ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներից շատերը պարզապես վախենում են ներգրավվել այս արշավանքի մեջ՝ անհանգստանալով անիծյալ լինելու, ինչպես նաև Եկեղեցուց ծառայություններ ստանալու անհնարինության հեռանկարից: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չէր տվել, որ քպական պատգամավորը, որ խայտառակ անհարգալից ու անթույլատրելի արտահայտություններ էր թույլ տվել Եկեղեցու ու Կաթողիկոսի հասցեին, լինի կնքահայր, շատ «նիկոլականներ» մտածմունքներ ունեն այն առումով, որ իրենք էլ կարող են խնդիրներ ունենալ կնունք, պսակադրություն անցկացնելու և, ի վերջո, «վերջին ճանապարհ» բռնելու ժամանակ:

Վերջապես, կա մեկ այլ կարևոր հանգամանք: Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունն արդեն ցույց է տվել, որ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանից ու նրա խմբակից պաշտպանելու հարցում կարող է միասնական լինել: Ավելին, մեր տեղեկություններով, նրանք բացարձակ չեն խուսափում Փաշինյանին «հանդիպել» փողոցում: Ճիշտ է, վերջինս երբեք չի խորշել բախումներ հրահրելուց, ավելին՝ նրա նպատակը միշտ դա է, այդուամենայնիվ, ընդդիմադիրներն ու, ընդհանրապես, իրապես ՀԱԵ հետևորդները, հայ մարդիկ կկանգնեն Եկեղեցու թիկունքին: Մեր տեղեկություններով, ընդդիմադիրներն իրենց հերթին վաղը կարող են միասնական կերպով Էջմիածնում նշել Վարդավառը՝ թույլ չտալու հարամել տոնն ու հարձակվել Եկեղեցու վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031