Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել․ Աբրահամյան

Իշխանությունները սպառնալիքներով և ուժի կիրառման շանտաժով, թեև, վիժեցրեցին արցախցիների հավաք-ակցիաները, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր տան հարց չեն լուծել ու եթե նույնիսկ աշխատանք ունեն, ապա դրա եկամուտները թույլ չեն տալիս վարձ մուծել և նվազագույն կենցաղային խնդիրներ հոգալ:

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բնակարանային սերտիֆիկատ ստանալ, երկար սպասում են քաղաքացիություն ստանալու պրոցեսին, իսկ այդ ընթացքն ուղեկցվում է սոցիալական սաստիկ խնդիրներով:

Սոցիալական աջակցության ծավալի կրճատումից բացի խիստ սահմանափակ խմբեր են օգտվում պետական աջակցությունից:

Այս տարիների ընթացքում, պետական մակարդակով քարոզչություն է տարվել, որ մեծ թվով արցախցիները ՀՀ-ում տուն են գնել, բիզնես դրել կամ Արցախում արտոնյալ վարկերից օգտվել` փորձելով արդարացնել կառավարության անմարդկային սոցիալական քաղաքականությունը:

Ինչ խոսք, մարդ կա չարաշահումներից է օգտվել, մարդ կա տուն ունի կամ որոշակի գումարային «զապաս», բայց դա իրականում Արցախից բռնի տեղահանված մարդկանց քիչ տոկոսն է կազմում:

Երկրորդ, ով հանցանք է գործել` թալանի կամ այլ տեսքով, պետք է դրա համար իրավական պատասխանատվություն կրի, սակայն այդ ամենը չպետք է «ջարդվի» բոլորի վրա:

Երրորդ, Արցախը հանձնելն ու դա ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել, հայաստանցի-արցախցի արհեստական պառակտումներ մտցնել, մարդկանց իրար դեմ հանել:

Իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով և մարդկանց արտագաղթի է մղում»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև