Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ՝ վախենում են այդ արժեքներից․ Վարդևանյան

Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ՝ վախենում են այդ արժեքներից:

Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ժողովրդավարական արժեքները, կամ իրական են լինում, կամ ձևական: Ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է: Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ՝ վախենում են այդ արժեքներից:

Հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել և կանխատեսելիորեն հունիսի 18-ից վերջինս կալանավորված է:

Ժողովրդավարական արժեքների պայմաններում չի կարող՝ կալանքը, որը հանդիսանում է ամենածայրահեղ միջոցը (ultima ratio) կիրառվի այդքան հաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ: Եվրոպական երկրի ցանկացած դատավորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դեպք իրենք գիտեն, երբ անձը 1) նախկինում արտավորված չի եղել, 2) երբևէ չի թաքնվել քննությունից, 3) չունի ոչ մի շարժառիթ գործի քննությանը խոչընդոտելու (հիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանյութով ամրագրված հարցազրույցն է), 4) մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ՝ կալանավորվի: Պատասխանը հստակ է՝ չկա նման դեպք: Հենց լինի նման դեպք, Եվրոպական այդ երկիրը պարզապես կդադարի ժողովրդավարական արժեքների հետ առնչություն ունենալուց»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև