Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ֆրանսերենի ուսուցիչների «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 240 ուսուցիչ։ Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Քննարկվել են նաև 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ անցկացվելիք ցուցադրության կազմակերպչական հարցերը։ Նախատեսվում է Լուվրի հավաքածուից Հայաստան տեղափոխել ավելի քան մեկ տասնյակ նշանակալի ցուցանմուշ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց», – նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ՀՀ թանգարանները վերջին տարիներին միջազգային ցուցադրությունների կազմակերպման արդյունավետ աշխատանքներ են  իրականացրել։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության և Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնություններին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ ձևավորված է դինամիկ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն, որը կառուցված է փոխադարձ վստահության ու համատեղ արժեքների վրա։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակաբար ներդնելու ջանքեր համագործակցության խորացման, նոր նախաձեռնությունների իրականացման և երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման զարգացմանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև