Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է. Hetq.am

Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել է գործերը քննության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: Մինչդեռ այնտեղ էլ կարծում են, որ այդ գործերն իրենց ենթակա չէ: Այս մասին գրում է Հետքը:

Գլխավոր դատախազությունը 2024թ. օգոստոսին  Արտաշատի համայնքապետարանի դեմ երեք հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ Մխչյան համայնքի ղեկավարի՝ աճուրդին վերաբերող որոշումներն առոչինչ ճանաչելու, նրա ու Աբրահամյանների միջև ստորագրված առուվաճառքի պայմանագրերի և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Հողատարածքներից երկուսը օտարվել էին Արգամ Աբրահամյանին, մեկը՝ Ջուլիետա Աբրահամյանին:

Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 3 որոշումները, որոնցով «առանց իրավական հիմքի օտարվել են 8.9 հա, 7.2 հա և 4092քմ մակերեսով պահուստային ֆոնդի երեք հողատարածքները»: Նշենք, որ այդ հողատարածքներից 16.1 հա-ի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092քմ -ինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Բոյաջյանի, նշված գործերը վերահասցեագրել է Հակակոռուպցիոն դատարան, քանի որ «Գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցը հանդիսանում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև