Skip to main content

ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լրահոս

Ուշադիր պետք է հետևել նրան, թե ինչ է Ալիևն ասում ներքին սպառման համար, դա հենց իր քաղաքականության ամենահստակ ու ուղիղ ցուցիչն է․ ադրբեջանագետ

Ադրբեջանցի պաշտոնյաների՝ արտաքին լսարաններին տված հարցազրույցները վերլուծելիս միշտ պետք է հիշել մի կարևոր փաստ՝ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Ալիևը խոսում է ներքին լսարանի համար, ընդ որում՝ վերջերս նա ուղիղ դա խոստովանեց իր ելույթում։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հուլիսի 19-ին օկուպացված Ստեփանակերտից հնչեցրած իր ելույթում Ալիևը բառացի ասել է․ «Ես մի անգամ փակ դռների հետևում հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում 2020-ից հետո, բայց մինչև 2023 թվականը, երբ քննարկվում էր իրավիճակը և երբ դեռևս այստեղ՝ Խանքենդիում, կային անջատողականներ, այդ երկար զրույցի ընթացքում ասացի մի բան, որը ես նաև հրապարակայնորեն էի ասել։ Եվ երբ իմ եվրոպացի գործընկերը պատասխանեց՝ «բա հետո՞ ինչ», ես ասացի՝ ես երբեք չեմ ստում իմ ժողովրդին։ Ահա թե ինչ եմ ասել։ Եվ սա իրականում ճիշտ է։ Իսկ հիմա՝ որպես ձեր հարցին պատասխանելու նախաբան, կասեմ, որ ես փորձում եմ երբեք չստել նաև իմ միջազգային գործընկերներին։ Իհարկե, եթե դա հնարավոր է․․․»։

Իրականում ադրբեջանական կողմը որպես կանոն ստում է միջազգային գործընկերներին, նրանք իմիտացրել են Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացը, շարունակ փախել խաղաղ կարգավորման ամենամոտ թվացող լուծումներից, հետո՝ միջազգային՝ իրենց համար բարենպաստ իրավիճակում գնացել պատերազմի։ Հենց «Եվրոնյուսին» տված հարցազրույցում Ալիևն ուղիղ տեքստով խոստովանել էր, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։

Դրանից ուղիղ էլ ինչպե՞ս ասի։ Այնպես որ ամենից ուշադիր պետք է հետևել նրան, թե ինչ է Ալիևն ասում ներքին սպառման համար, դա հենց իր քաղաքականության ամենահստակ ու ուղիղ ցուցիչն է, մնացածը ՀՀ ԱԳՆ սիրած տերմինով ասեմ՝ ծխածածկույթ է, ուրիշ ոչինչ»,-գրել է Հայրապետյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև