Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ճապոնացի գիտնականները լաբորատոր պայմաններում հեռացրել են Դաունի համախտանիշ առաջացնող ավելորդ քրոմոսոմը

Ճապոնացի գիտնականները CRISPR գեների խմբագրման գործիքի միջոցով լաբորատոր պայմաններում հեռացրել են Դաունի համախտանիշի առաջացման պատճառ հանդիսացող 21-րդ ավելորդ քրոմոսոմը, հայտնում է iz.ru-ն:

«Ճապոնիայի Միե համալսարանի գիտնականները՝ բժիշկ Ռյոտարո Հաշիձումեի գլխավորությամբ, առաջընթացի են հասել՝ օգտագործելով CRISPR-Cas9 գեների խմբագրման գործիքը՝ Դաունի համախտանիշ առաջացնող 21-րդ ավելորդ քրոմոսոմը հեռացնելու համար», — ասվում է հոդվածում։

Նշվում է, որ քրոմոսոմի հեռացումը կարող է վերականգնել բջջային նորմալ գործառույթը՝ մինչև 37.5% հաջողության մակարդակով։ Բացի այդ, գիտնականները հաստատել են, որ նորմալ քրոմոսոմներ ունեցող բջիջներում գեների արտահայտման օրինաչափությունների, բջիջների աճի տեմպի և հակաօքսիդանտային կարողության նման հատկանիշները նույնպես վերականգնվել են նորմալ մակարդակի։

Չնայած Դաունի համախտանիշի բուժման ոլորտում այս առաջընթացին, ներկայումս այս մեթոդը չի կարող կիրառվել մշտական հիմունքներով, քանի որ վիրահատության ընթացքում կա այլ քրոմոսոմների վնասման ռիսկ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև