Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարություն

«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հարկ է համարում անդրադառնալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Հակակոռուպցիոն դատարանի դեռևս օրինական ուժի մեջ չմտած վճռին: Քաղաքացիական գործը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայցին՝ ընդդեմ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի, կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին: Խոսքը նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մասին է: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության համար ակնհայտ է, որ վերը նշված դատական ակտը պայմանավորված է ռուսաստանաբնակ գործարար, ՌՀՄ նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գործունեությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները, որոնց ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը, տևական ժամանակ է, վարչական մարմիններին են: Ինչպես նաև «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող: Ցավոք Հակակոռուպցիոն դատարանն այս գործով անտեսել է նշված օբյեկտիվ տվյալներն ամբողջությամբ և նախապատվություն է տվել առանց անհրաժեշտ իրավական հիմքերի՝ սեփականազրկման կամայական դրսևորմանը: Ուշագրավ է, որ Դատարանի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների, Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլ՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված պահանջներին: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը: Ուշագրավ է, որ ոչ նույնական, սակայն որոշակի իրավական հարցերի մոտարկման պայմաններում, մեկ այլ գործով Հակակոռուպցիոն դատարանի նույն դատավորը ընդհանրապես մերժել էր Գլխավոր դատախազության հայցը հարակից հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերն իշխանամերձ ընկերություն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև