Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ Hetq.am

Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։

2025 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը նախնական հանրային քննարկում է հրավիրել Վայք համայնքում։ Այդ օրը լսում է լինելու Վայքի միանգամից երկու բնակավայրում՝ Ազատեկում և Զառիթափում:

Հանրային քննարկման հայտարարության մեջ չի նշվում, թե որ հանքային դաշտն է ուզում ուսումնասիրել «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն, միայն կոորդինատային ծայրակետերն են, որին կանդրադառնանք վերջում:

Նախ` ընկերության մասին. «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025թ. հուլիսի 16-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Հովհաննես Հարությունի Բեկմեզյանն է։ Նա «Հետքին» ասաց, որ ամեն ինչ դեռևս այնքան նախնական փուլում է, որ ոչ մի հստակ բան չի կարող ասել։

«Մասնագետներն ասում են, որ էնտեղ կարող է ինչ-որ մետաղներ լինեն, եթե դա հաստատվի, բախտներս բերի հասնենք դրան, էդ ժամանակ կկարողանամ ավելի շատ բան ասել։ Դեռ դիմել ենք համայնքին, որ թույլտվություն ստանանք։ Եթե թույլ տան, նոր ավելի կխորանանք»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։

Նա չկարողացավ հստակ նշել, թե որ գյուղի վարչական սահմաններում է կամ որ բնակավայրին է մոտ ուսումնասիրվելիք տարածքը, կամ որ հանքավայրն ու ինչ մետաղներ են որոնում։ Ասաց, որ ինքը գնացել, տարածքը տեսել է, սակայն քանի որ տեղացի չէ, չի կարողանում հստակ բնութագրել։

«Սարերի մեջ է, էդպես չեմ կարող ասել, ավելի լավ է գնանք, ցույց տամ, էսպես չեմ կարող բացատրել»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։

Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև