Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է մեր շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար. Իրանի խորհրդարանի անդամ

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNNհեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ։
«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ ունեցել է լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը», — ասել է քաղաքական գործիչը։

Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանի ներկա իշխանությունները միևնույն դիրքորոշումն ունեն այս հարցում։

«Այս պահին Հայաստանում իշխող կառավարությունը որոշ թուլություններ ունի, և մենք արդեն տեսել ենք, որ նրանք բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի դիրքորոշումն ու մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և որևէ փոփոխություն չի եղել։ Շատ երկրներ, նույնիսկ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, որոնց հետ մենք այլ ոլորտներում հակասություններ ունենք, այս հարցում մեզ հետ նույն դիրքորոշումն ունեն։ Սակայն կա որոշակի բարդություն՝ Ադրբեջանին աջակցող գաղտնի հովանավորներ կան։ Մենք սկզբունքորեն կարծում ենք, որ այս տարածաշրջանի և Կովկասի խնդիրները պետք է լուծեն հենց տեղացիներն ու տարածաշրջանի երկրները։ Այլ ուժերի միջամտությունը վերջին տարիներին միայն ճգնաժամեր և խնդիրներ է առաջացրել ու խոչընդոտել է դրանց լուծմանը։ Եթե խնդիրը վստահեն հենց Կովկասի երկրների ձեռքը, իմ կարծիքով՝ այն լուծելի է, եթե ուրիշները չխթանեն և զենք չմատակարարեն որոշ երկրներին, և միջամտություն չլինի», — եզրափակել է Ռեզաին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև