Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հայրենիքի վաճառքն ամենասարսափելի հանցանքներից է. Զախարովան արձագանքել է ՌԴ տարածքը 15 մլրդ դոլարով ԱՄՆ-ին վաճառելու գաղափարին

Հայրենիքի վաճառքը մեր երկրում համարվում է օրենքի և խղճի ամենասարսափելի հանցանքներից մեկը. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կոմանդորյան կղզիները 15 մլրդ դոլարով ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը:

ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցն առաջարկել է Ռուսաստանից գնել Կոմանդորյան կղզիները՝ Արկտիկական տարածաշրջանում Չինաստանի գործունեությունը վերահսկելու համար։ Նա այդ գաղափարը ներկայացրել է Breaking Defense-ի համար հրապարակված հոդվածում։

«Առաջարկ Միացյալ Նահանգներին. Ռուսաստանի Դաշնությունից 15 միլիարդ դոլարով գնել Կոմանդորյան կղզիները՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ներթափանցելու փորձերի ժամանակ Չինաստանի հնարավոր ստորջրյա ակտիվությունը վերահսկելու նպատակով», — գրել է Ֆրիցը։

«Եթե Ֆրիցն այդքան փող ունի, նա կարող է Ամերիկան կրկին հզոր դարձնել՝ մարելով ԱՄՆ պետական պարտքի առնվազն մի մասը», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ արձագանքելով ԱՄՆ բանակի փոխգնդապետի առաջարկին:

Ֆրիցը հիշեցրել էր, որ նման գործարքը «կամրապնդի Միացյալ Նահանգների անվտանգությունը» և «կհաստատի ամերիկյան առաջատարությունը» Արկտիկայում։ Նրա խոսքով՝ Ալյասկայի գնումը  ժամանակին համարվում էր անօգուտ, բայց այսօր այն ամերիկյան էներգետիկ և պաշտպանական ռազմավարության հիմնական տարրն է:

Ֆրիցը մտահոգություն էր հայտնել Արկտիկայում չինական ակտիվության աճի, տարածաշրջանում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ծովային առևտրային երթուղու նախագծի շրջանակներում ներդրումների վերաբերյալ։

Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև ծովային խաչմերուկում գտնվող Կոմանդորյան կղզիները ձեռք են բերում աճող աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ արկտիկական նավագնացության ուղիները ընդլայնվում են, և տարածաշրջանային տերությունները, այդ թվում՝ Չինաստանը, ավելի ու ավելի են ձգտում շահագործել Արկտիկան։

Կոմանդորյան կղզիների հիմնական երկրաֆիզիկական առավելություններից մեկը սառցե ծածկույթի համեմատաբար ցածր մակարդակն է։ Այս առանձնահատկությունն ունի ռազմավարական նշանակություն. սառցե զանգվածները կարող են ցրել կամ կլանել ստորջրյա ակուստիկ ազդանշանները՝ նվազեցնելով հայտնաբերման ճշգրտությունը։ Ավելի բարակ սառցե շերտը Կոմադորյան կղզիների տարածքում ստեղծում է ավելի կայուն ակուստիկ պայմաններ, ինչը դրանք դարձնում է օպտիմալ վայր շարունակական և բարձր ճշգրտության ստորջրյա մոնիթորինգի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև