Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. փաստաբան

Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատել է Արմեն Ասլանյանի մեղավորությունը երկու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասով և 244-րդ հոդվածով։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը ըստ էության, ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է։ Գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից», — նշել է նա։

Հաջորդիվ, ըստ փաստաբանի, արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։

«Բնականաբար, 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ճանապարհային տրանսպորտային պատահարի վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով, բնականաբար, նշանակվելու է պատիժ»,-հայտարարել է նա։

Ճշտող հարցին՝ որքան պատիժ է նախատեսվում, Ասլանյանը պատասխանել է. «Տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր քրեական օրենսգրքում ազատազրկումը սահմանվում է երկուսից հինգ տարվա ժամկետով, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար, տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը հղի էր: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում:

Այսօր դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Նավասարդյանին: Նշենք, որ ամբաստանյալ Արամ Նավասարդյանը մեքենայի վարորդն է, որը վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, նա այս 3 տարիների ընթացքում կալանավորված չի եղել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև