Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հանրային միջնորդագիր․ Փոխելու կալանավորված Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է հայտնվել վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված է մեղադրանք չկատարված սպանության և քննադատողական դատողությունների համար։
Ստեփան Սամվելյանը ծայրահեղ ծանր առողջական վիճակում է․ տարել է սրտամկանի ինֆարկտ, և ցայժմ լիովին չի ապաքինվել։ Չնայած փաստաթղթերով վկայված առողջական ծանր խնդիրներին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու կյանքին սպառնացող ուղղակի վտանգը։
Ստիպված ենք խոր մտահոգությամբ արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները հետևողականորեն շարունակում են անբացատրելի անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների՝ հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։
Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում՝ առանց նվազագույն ընդունելի պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք, խոշտանգում։
Պաշտոնական վիճակագրությունն արդեն արձանագրում է, որ վերջին տարիներին գրանցվել է քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի կտրուկ աճ։
Այս համապատկերում Ստեփան Սամվելյանի կալանավորումը մեզ բոլորիս հիշեցնում է Արմեն Գրիգորյանի մահվան ողբերգական դեպքը, նա ևս ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության հետևանքով դատական նիստի ժամանակ մահացավ։
Մենք՝ որպես հասարակության պատասխանատու անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը․ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքը պետք է խստորեն պաշտպանվի։
Կոչ ենք անում իրավապաշտպան կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու կառույցներին՝ ձայն բարձրացնել կանխելու հերթական ողբերգությունը՝ միջնորդելով փոխել Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը։

 

1. Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,

2. Հրանտ Բագրատյան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,
3. Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
4. Արթուր Մուրադյան ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
5. Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ
6. Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
7. Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,
8. Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ
9. Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ
10. Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ։
11. Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր
12. Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ
13. Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ
14. Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ
15. Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու
16. Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող
17. Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ
18. Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ
19. Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ
20. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
21. Ալեքսանդր Մելքումյան լրագրող

22․ Անժելա Թովմասյան լրագորող, «Հայելի ակումբ»-ի տնօրեն, գլխավոր խմբագիր

Facebook
Twitter

Կարդացեք նաև