Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Վերջին հույսն էլ մարեց». Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին ասվել է՝ Կարմիր խաչն այլևս չի այցելելու գերիներին

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին միջազգային Կարմիր խաչից փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:

«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչը ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», — ասել է գերիներից մեկի հարազատը:

Գերիների հարազատների շրջանում այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել, քանի որ Կարմիր խաչը միակ կառույցն էր, որ կարողանում էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակին, զբաղվել առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահովել հարազատների հետ

«Ազատության» հետ զրույցում գերիներից մեկի հարազատը փոխանցել է՝ «թե՛ իրենց, և թե՛ գերիների վերջին հույսն» էլ մարեց. — «Էդ կապը, Կարմիր խաչը մեծ հույս էր մեզ համար և իրենց համար, որ էլ չկա, մենք արդեն 99 տոկոս հույսից կտրվել ենք, հա՛մ մենք, հա՛մ գերիները: Միակ միջոցը Կարմիր խաչն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք»:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ Բաքվի բանտերում պահող հայ գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին, այս ամիս այցելություն չի եղել: Ամատունու խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչությունն Ադրբեջանի իշխանությունների պահանջով առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը:

«Բնականաբար, այդ հարցով է պայմանավորված մեր աշխատանքի բնականոն ընթացքի խաթարումը այս պահի դրությամբ: Կազմակերպությունը կկասեցնի իր գործունեությունը Ադրբեջանում առաջիկայում», — ասել է Ամատունին:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքվում միջազգային կազմակերպության փակումից հետո, Կարմիր խաչն այլևս չի կարողանա այցելել հայ գերիներին: Զառա Ամատունին նշում է, որ այս հարցի շուրջ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ձևաչափի մասին հստակություն չկա:

Այսինքն, կարելի է ասել, որ քի՞չ հավանակն է նաև, որ մինչև Կամիր խաչի գրասենյակի վերջնական փակումը, հնարավորություն կլինի այցելել հայ գերիներին: Ամեն դեպքում, ըստ Ամատունու, այս պահին հնարավոր հանդիպման մասին որևէ հաստատում Ադրբեջանի իշխանություններից կողմից չկա:

Բաքվի բանտերում պաշտոնապես պահվում են 23 հայ գերիներ: Նրանց միակ կապը հարազատների հետ այս պահին Ադրբեջանի իշխանությունների միջոցով կազմակերպվող հեռախոսազանգն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև