Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Թեհրանն ունի ուրանի հարստացման կարողություն. քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, որևէ համաձայնություն հնարավոր չէ. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի վերջին հարձակումը ցույց տվեց, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում գոյություն չունի, բայց բանակցային լուծում հնարավոր է գտնել. այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է իր խաղաղ և ոչ ռազմական միջուկային ծրագրին, չի փոխի իր դոկտրինը և հարգում է առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի 20-ամյա ֆեթվան, որն արգելում է միջուկային զենքի զարգացումը… Թեհրանը դեռ ունի ուրանի հարստացման կարողություն։ Շենքերը կարող են վերակառուցվել։ Սարքավորումները կարելի է փոխարինել, քանի որ տեխնոլոգիան առկա է։ Մենք ունենք բազմաթիվ գիտնականներ և տեխնիկներ, որոնք նախկինում աշխատել են մեր կայաններում։ Բայց թե երբ և ինչպես ենք վերսկսելու հարստացումը՝ կախված է իրավիճակից», — ասել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ «քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, որևէ համաձայնություն հնարավոր չէ»։

«Սակայն Վաշինգտոնը կարող է իր մտահոգությունները ներկայացնել բանակցությունների միջոցով։ Մենք կարող ենք բանակցել, նրանք կարող են ներկայացնել իրենց փաստարկները, և մենք էլ մերն։ Բայց եթե զրոյական հարստացում է պահանջվում, մենք ոչինչ չունենք ասելու», — եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին` պնդելով, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել և ուրան հարստացնել։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։

«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք (միջուկային օբյեկտները) ավելի արագ, քան դուք կհասցնեք մատ շարժել։ Մենք ստիպված կլինենք դա անել», — ասել էր Թրամփը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև