Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այցելել ենք զինվորական հոսպիտալ. ՄԻՊ-ը՝ 18-ամյա զինվորի՝ առողջական խնդիրներով բանակ զորակոչվելու մասին

Մենք այցելել ենք զինվորական հոսպիտալ: Ես հիմա հրապարակային դրա վերաբերյալ չխոսեմ, մի քանի ամփոփումներ անելուց հետո հրապարակային հանդես կգանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը՝ զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց:

Հարցին, թե ինչպես է առողջական խնդիրներ ունեցող տղան զորակոչվել բանակ, ՄԻՊ-ը պատասխանել է՝

«Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար հրապարակային փորձում ենք նաև ընդհանուր խնդիրները ներկայացնել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս պահին օրենսդրությունը սահմանում է, թե որ դեպքերում են, օրինակ, ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի»:

Մանասյանի խոսքով, իրենք պարբերաբար կարծիքներ են ներկայացնում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ՝ առաջարկելով բարեփոխումներ։

«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին, սրա վերաբերյալ ես ինքս պարբերաբար տեսակետ ներկայացրել եմ, որ ամեն դեպքում սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր բոլորի համար, ոչ միայն քաղաքացիների, այլ հենց զինված ուժերում ծառայության տեսանկյունից», — մանրամասնել է ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի իրավասություններին՝ իրավախախտումների դեպքում, պաշտպանը պարզաբանել է, որ այն տեղեկությունները, որոնք դառնում են հասանելի և գտնում են, որ որևէ իրավասու պետական մարմնի տեսանկյունից դա կարող է կարևոր լինել՝ անկախ խախտման վերաբերյալ որոշում կայացնել-չկայացնելուց, պարտադիր փոխանցում են, շատ դեպքերում նաև հրապարակային հանդես են գալիս:

«Իրավասու մարմիններն էլ պետք է քայլեր ձեռնարկեն, այս հարցի վերաբերյալ կարծում եմ մի քանի ամփոփումներ անելուց հետո  հնարավորություն ունենանք շատ ավելի մանրամասն խոսելու», — եզրափակել է Մանասյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև