Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Կօգտագործեմ բոլոր հնարավորություններս, որպեսզի առողջ ուժերը միավորվեն՝ հանուն Հայաստանի վերածննդի. Արա Աբրահամյանը՝ 2026-ի ընտրությունների մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կօգնի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այս մասին ասել է ՏԱՍՍ-ին:

«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու համար միավորել առողջ ուժերը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրով օգտագործել իրենց ունեցած տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ սփյուռքը՝ հանուն Հայաստանը վերածննդի», — ասել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պետական պարտքը։

«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայություն է այն մասին, թե ինչպես Փաշինյանը, զգացմունքները մանիպուլյացիայի ենթարկելով, իրեն հավատացող մարդկանց նրանց կամքից անկախ դարձրեց այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որի ականատեսն ենք մենք այսօր», — հավելել է նա։

Աբրամյանը նաև նշել է, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել հանուն դրա պահպանման և բարգավաճման։

«Իսկ մոլորյալների հետ պետք է շփվենք և բացատրենք մի պարզ բան. կարող ես կորցնել քո բիզնեսը, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարող ես կորցնել ընկերներին և նորից գտնել, բայց նա, ով կորցնում է հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», — հավելել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև