Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Արևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա Վարդանյան

Ամառ է, Երևանում արդեն +38…+40 աստիճան տաքություն է գրանցվում, իսկ քաղաքացիները ահազանգում են՝ կանաչապատ տարածքները քիչ են, ծառերը, որոնք ժամանակին պաշտպանում էին արևից՝ այլևս չկան:  Ինչպե՞ս է փոխվել Երևանի կանաչապատ տարածքների վիճակը վերջին տարիներին, ի՞նչ հնարավոր ռիսկեր են առաջացել բնակիչների առողջության համար՝ սաղարթային ծածկույթի նվազման հետևանքով և ո՞վ է որոշում՝ ծառը պիտանի՞ է, թե՞ ոչ: Այս ամենի մասին Tert.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի հետ:

Քրիստինա Վարդանյանի գնահատմամբ՝ Երևանի կանաչապատման վիճակն այսօր «ծայրաստիճան վատ» է։

«Երբ սաղարթի ծածկույթը պակաս է, դա նշանակում է, որ քաղաքի ջերմաստիճանը բարձրանալու է, որովհետև Երևանը գերկառուցապատված է, առավել ևս Կենտրոն վարչական շրջանը համապատասխան քանակի ծառային ծածկույթ չունի, բացի դրանից՝ քաղաքը չունի խոշոր գետ, ջրային այլ մակերեսներ», — ասում է Վարդանյանը։

Բացի ծառահատումներից, նա խնդրահարույց է համարում այն, որ քաղաքում շարունակական է խորը էտերի և սաղարթի հեռացման պրակտիկան, ինչը ևս նվազեցնում է ծառերի պաշտպանիչ արժեքը։ Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին իրականացվող քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «բարբարոսական», քանի որ հաճախ հատվում են այն ծառերը, որոնք որևէ վնաս կամ հատման ցուցում չունեն։

«21-րդ դարում, երբ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, նման ծրագրերը՝ առանց համապատասխան գնահատման, ուղիղ սպառնալիք են քաղաքում ապրող մարդկանց առողջության համար», — ընդգծում է նա։

Նախաձեռնվող ծառահատումների հիմքում, ըստ Վարդանյանի, բացակայում է մասնագիտական վերահսկողությունը։

«Երևան քաղաքը տարիներ շարունակ չունի գլխավոր դենդրոլոգ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը միանձնյա որոշում է, որ ծառը պետք է հատվի, կատարում է այդ աշխատանքը, այնուհետև իր տարածքում պահեստավորում։ Այսինքն՝ ամբողջ գործընթացը մեկ օղակում է, առանց մասնագիտական վերահսկողության։ Սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, այլև լուրջ մասնագիտական հարցեր», — նշում է նա։

Նրա պնդմամբ՝ ծառերի վիճակի գնահատման ժամանակ չի կիրառվում ժամանակակից գործիքային մոտեցում, դրանք հատվում են ակնադիտական դիտարկումով, խոսքը Սայաթ-Նովա, Թումանյան, Մոսկովյան, Ալեք Մանուկյան, Մելիք Ադամյան, Ուլնեցի փողոցների ծառերի մասին է։ Իսկ փոխարենը բերվում են դեկորատիվ, փոքր սաղարթով և գնդաձև ծառատեսակներ, որոնք չեն համապատասխանում Երևանի կլիմայական պայմաններին։

«Երեք տարի է՝ այդ ծառերը տնկված են: Մենք չունենք սաղարթի պաշտպանություն: Ուլտրամանուշակագույն, քաղցկեղածին ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է: Այսինքն, մենք ուղղակիորեն վտանգի ենք ենթարկում մեր բնակչությանը, առանց հասկանալու, որ ամեն ծառի ստվերը դա մի քանի մարդկանց առողջ կյանքի գրավականն է»:

Վարդանյանը նաև նշում է, որ նման մասշտաբային հատումները իրականացվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ).

«Նախընտրում են հիմնավորել, որ ՇՄԱԳ պետք չէ, քանի որ դա ավագանու որոշմամբ իրականացվող ծառահատում է։ Բայց երբ խոսքը գնում է տասնյակ փողոցների հարյուրավոր ծառերի մասին, դա չի կարող համարվել սովորական հատում և չի կարող դուրս մնալ օրենքով նախատեսված բնապահպանական փորձաքննության շրջանակից»։

Ավագանու անդամը նշեց, որ հարցը տեղափոխվել է նաև իրավական դաշտ՝ Երևանի ավագանին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Նրա խոսքով՝ դատական նիստը նշանակված է օգոստոսի 28-ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև