Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. Սուրենյանց

Սյունիքի «դարպասների» մասին կամ Վահագն Խաչատրյանը զբաղված է Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նիկոլ Փաշինյանիք խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

Սա, մեղմ ասած, պրոպագանդիստական պնդում է, որն այնքան էլ կապ չունի իրականության հետ:

Ընդամենը պետք է վերլուծել այն, ինչ նախօրեին Սյունիքում ասել է նախագահը Վահագն Խաչատուրյանը:

Վերջինս հայտարարել է, որ եթե բացվի 43 կմ ճանապարհը, «Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա», իսկ Սյունիքը կդառնա «զարգացման դարպաս»։

Արդյո՞ք Հայաստանի տնտեսական ապագան պետք է պայմանավորենք հենց այդ 43 կիլոմետրի բացմամբ, այն էլ՝ երբ դա Ադրբեջանի հիմնական պահանջն է։

Տրանսպորտային ուղիների բացումը կարող է որոշակի տարանցիկ հնարավորություն տալ, սակայն որևէ լուրջ հաշվարկ ցույց չի տալիս, որ միայն այդ ճանապարհով Հայաստանը կդառնա տարածաշրջանային տնտեսական կենտրոն։

Տնտեսության կառուցվածքը, ներդրումային միջավայրը, ենթակառուցվածքների զարգացումը պահանջում են համալիր քաղաքականություն, ոչ թե մեկ ճանապարհի կախվածություն։

Այդ ճանապարհի շուրջ Բաքվի օրակարգը հայտնի է․ «Զանգեզուրի միջանցք»։

Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պահանջ է, որը նախատեսում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցում և լրացուցիչ ռիսկեր։

Ճանապարհի բացումը կարող է քննարկվել միայն Հայաստանի օրենսդրության և վերահսկողության ներքո, ոչ թե էքստերիտորիալ կարգավիճակով։

Բայց այդ դեպքում, տարակուսելի է՝ ինչո՞ւ է Խաչատուրյանը խոսում հատկապես «43 կմ ճանապարհի» մասին:

Երբ երկրի նախագահը հայտարարում է, որ ապագա զարգացումը կախված է 43 կմ ճանապարհից, սա ոչ միայն չափազանցված է, այլև վտանգավոր՝ այն կարող է ընկալվել որպես Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացում։

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը»-գրել է Սուրենյանցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև