Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են. Գառնիկ Դանիելյան

Օրերս անդրադարձել էի վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում հեղուկ գազի արժեքի սրընթաց աճին։ Այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են հեղուկ գազի 1 լիտրի դիմաց վճարելու 200 դրամ և ավելին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որոնցից է սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացումը, ինչն էլ գերազանցել է առաջարկը։

Սա ինձ համար անհասկանալի և անտրամաբանական մեկնաբանություն է, քանի որ, սովորաբար, ամռանը նկատվում է հեղուկ գազի գնի նվազում։

Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են:

Մինչդեռ, ՄՊՀ-ն որպես ստեղծված իրավիճակի պատճառ նշում է նաև Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրները:

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարությունների մեջ կան հակասություններ:

Բազմիցս արձանագրել եմ, որ այս իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է:

Շարունակում է խոչընդոտվել հեղուկ գազով բեռնված բազմաթիվ բեռնատարների մուտքը ՀՀ՝ հանգեցնելով դեֆիցիտի և գնագոյացման։

Տնտեսավարողները ստիպված են անձամբ լուծելու իրենց խնդիրները՝ չունենալով պատկան մարմիններից որևէ աջակցություն։ Կան խոսակցություններ, որ սահմանն անցնելու համար բեռնատարների վարորդներից պահանջվում է հսկայական գումար։

Իշխանությունների անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձրերից է։ Գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ։

Եվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների և ՄՊՀ-ի ուշադրությունը։ Այլապես, առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի էլ ավելի բարձրացմանը, ինչը հսկայական բեռ է դառնալու մեր քաղաքացիների համար»,-գրել է Դանիելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև