Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Վահագն Ալեքսանյանի՝ եկեղեցին հոգևորականներից «պաշտպանելու» մասին հայտարարությունը նույնքան անտրամաբանական է, որքան հիվանդանոցը «պաշտպանել» բժիշկներից. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը՝ իբրև թե «եկեղեցին պաշտպանելու» վերաբերյալ հենց իր իսկ հոգևորականությունից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա ոչ թե բարոյականության մասին խոսք է, այլ պետության կողմից հավատքը «չափելու» և եկեղեցու ներքին կյանքը վերահսկելու բացահայտ կամայական փորձ։

Ցավոք, Ալեքսանյանի մեկ նախադասությունը ոմանց մտածողության հայելին է՝ պետությունը դրվում է եկեղեցուց վեր, իսկ կուսակցական գործիչն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ո՞վ է «ճիշտ» կամ «սխալ» քահանա։

Կանոնականը փոխարինվում է կուսակցականով, եկեղեցական կարգապահության հարցերը ներկայացվում են որպես վարչական-քաղաքական խնդիրներ։ Խոսքի ազատությունը ենթարկվում է լոյալության թեստի. հոգևորականը կամ Սփյուռքի համայնքային ներկայացուցիչը, եթե համակարծիք  չէ իշխանությանը, հայտարարվում է «սխալ» և ենթակա է ճնշման։ Սրբավայրը դիտարկվում է որպես ճնշման լծակ. սրբավայրի հարևանությամբ «հավաք» հայտարարելը համարվում է օրինական ազդեցության միջոց՝ անկախ հնարավոր ռիսկերից։

Այս մտածողությունը վտանգավոր նախադեպ է. այն խաթարում է Սահմանադրությամբ ամրագրված պետություն-եկեղեցի տարանջատումը, հրահրում է բևեռացում և բարձրացնում սադրանքների ռիսկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է.

ՀՀ իշխանությունից՝ անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը» և հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը՝ առանց ներգրավվելու առաջնորդության կամ կարգապահության հարցերում։

Իրավապահ մարմիններից՝ երաշխավորել, որ սրբավայրերի հարևանությամբ որևէ հավաք չվերածվի ճնշման կամ ներխուժման փորձի, և կանխել ցանկացած սադրանք։

Հայոց Եկեղեցին ինքն է կարգավորում իր ներքին կյանքը՝ համաձայն իր կանոնների և պատասխանատվության։ Պետական իշխանության պարտականությունը պարզ է՝ մնալ չեզոք և օրենքի շրջանակներում ապահովել բոլորի անվտանգությունն ու ազատությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև