Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Խստորեն դատապարտում ենք Վեհափառի դեմ հարձակումները․ արգենտինական կազմակերպությունները՝ Փաշինյանին

Բաց նամակ
Հայաստանի Հանրապետութեան
վարչապետ Նիկոլ Փաշինեանին

Մեծայարգ´ պարոն վարչապետ,

Յանուն Արժանթինեան Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններուն (IARA), այսու կու գանք խստօրէն դատապարտելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմէ Ծայրագոյն Պատրիարք և Կափողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դէմ ուղղուած անհիմն յարձակումներն ու մեղադրանքները։

Այս յարձակումը ուղղուած է ոչ միայն մէկ անձի, այլև Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէմ որպէս ամբողջութիւն. անոր ղեկավարութիւնը հարուածելով՝ կը փորձէք տկարացնել անոր ամբողջ հոգեւոր, մշակութային և ազգային մարմինը՝ խորապէս վնասելով մեր հաւաքական ինքնութիւնը որպէս ժողովուրդ։

Սուրբ Առաքեալներու կողմէ հիմնուած Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդի հոգեւոր, մշակութային և ազգային հոգին։

Այն եղած է և կը մնայ միասնութեան յենասիւն մը Հայաստանի, Արցախի և սփիւռքի հայերուն համար։ Անոր առաքելութիւնը երբեք քաղաքական չէ եղած. անոր գործունէութիւնը եղած է և կը շարունակէ ըլլալ ինքնութեան պահպանումը, ցեղասպա նութենէն մազապուրծ եղածներու ընտանիքներուն ուղեկցելը և հայ ժողովուրդի հոգեւոր և ազգային արժէքները պաշտպանել։

Պնդել որ Եկեղեցին վտանգ մը կը ներկայացնէ, կամ կը գործէ ժողովուրդի շահերուն դէմ, բացի անհիմն ըլլալէն, լուրջ ինստիտուցիոնալ սխալ մըն է։ Արցախի ժողովուրդի՝ իր հողին վրայ ապրելու իրաւունքի հաստատումը, պատմական արդարութեան պահանջքը և ազգային ինքնիշխանութեան պաշտպանութիւնը չի նշանակեր միջամտել կուսակցական քաղաքականության, այլ կը նշանակէ պահպանել այն արժէքները, որոնք մեզ հայ կը սահմանեն։

Կաթողիկոսը, որպէս աշխարհի աւելի քան եօթ միլիոն հայերու հոգեւոր առաջնորդ, ընտրուած է իր եկեղեցւոյ գործընկերներու և հայրենիքի և աշխարհի տարբեր համայնքներ ներկայացնող պատգամաւորներու կողմէ։ Անոր վարկաբեկելու որեւէ փորձ մեր ազգի պատմական շարունակականութեան դէմ յարձակում մը կը հանդիսանայ և մեր հաւաքական խղճի նկատմամբ խոր անյարգալիր վերաբերմունք մըն է։

Հայաստանի համար այս վճռորոշ պահուն, երբ առկայ են խիստ զգայուն աշխարհաքաղաքական, ընկերային և տնտեսական մարտահրաւէրներ, անընդունելի է պետական հնարաւորութիւնները և ոյժը ուղղել Եկեղեցւոյ հետ բախման, քաղաքացիներու՝ լրատուամիջոցներուն մէջ ազատ արտայայտուելու դէմ կամ ժողովրդավարութիւնն ու հանրապետական արժէքները խաթարող գործողութիւններու, երբ անհրաժեշտ են միասնութիւն, առաջնորդութիւն և պատասխանատուութիւն։

Մենք կոչ կ’ընենք Հայաստանի պետական իշխանութիւններուն, որպէսզի դադրեցնեն Եկեղեցիին և անոր բարձրագոյն իշխանութեան դէմ ուղղուած ամէն տեսակի հալածանքները կամ ճնշումները, և համատեղ աշխատին անոնց հետ՝
ինստիտուցիոնալ յարգանքով, երկիրը ամրապնդելու և վերականգնելու ժողովուրդի վստահութիւնը անոր հիմնարար հաստատութիւններու նկատմամբ։

Պուէնոս Այրէս, 30 Յուլիս 2025

Արժանթինեան Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններ (IARA)

Facebook
Twitter

Կարդացեք նաև