Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ադրբեջանը հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամյա քաղաքակրթական շերտերի գոյությունը։

Հրդեհները չեն կարող ընկալվել որպես տարերային կամ պատահական երևույթ։ Ակնհայտ է՝ դրանք նպատակաուղղված կերպով հրահրվում են «Ադրբեջանի» օկուպացիոն վարչակարգի կողմից՝ նույն մեթոդաբանությամբ, որը կիրառվեց 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում «Ադրբեջանը» բազմիցս օգտագործեց միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնավոր հրկիզելով Արցախի անտառները։

Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը։ «Ադրբեջանը» հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը։

Վառ օրինակ է վերջին օրերին ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած մշակութային վանդալիզմը, երբ Ադրբեջանի պետական կառույցների ուղղակի մասնակցությամբ ոչնչացվեց համաշխարհային ճանաչում ունեցող հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին` հենց հանճարեղ նկարչի ծննդյան օրը։ Այս մասին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Այվազովսկին՝ լինելով ոչ միայն հայկական, այլև համամարդկային մշակույթի անբաժան մաս, դարձավ «Ադրբեջանի» մշակութային ցեղասպանության հաջորդ զոհը՝ պարզապես այն պատճառով, որ մարմնավորում է այն արժեքները, որոնց դեմ գործում է ադրբեջանական պետական մեքենան։

Մենք հստակ արձանագրում ենք՝ միջազգային հանրության անգործությունը, միայն արարողակարգային և «անատամ» հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող քաղաքական և տնտեսական հովանավորչությունը ստեղծում են անպատժելիության մթնոլորտ։ Այդ մթնոլորտը վերածվում է պարարտ հողի նոր` առավել ընդգրկուն հանցագործությունների համար։ Լռությունը՝ տվյալ դեպքում, հանցակցության ձև է։

Այս պահին Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման շեմին։

Մշակութային ցեղասպանության այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողությանը, երբ Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո թուրքերն իրականացնում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանը» ներկայանում է որպես պարազիտային քաղաքակրթության վառ ներկայացուցիչ՝ կառուցված ուրիշի արժեքները յուրացնելու և ոչնչացնելու հաշվին։ Այդ մոդելը հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ մարդկության գոյությունը։

Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ միջազգային կառույցներին, իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններին։ Ժամանակը սպառվում է։ Անհապաղ անհրաժեշտ են հստակ, գործուն և թիրախային քայլեր՝ կանխելու շարունակվող մշակութային ցեղասպանությունը։ Հակառակ պարագայում մոլորակը կզրկվի բացառիկ պատմամշակութային արժեքներից»,-գրել  է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև