Skip to main content

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Լրահոս

Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար. Վարդան Արամյան

Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը մինչև 2014 թվականը հանդիսանում էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության սեփականությունը. ընկերություն, որը ՀԷՑ-ը կառավարում էր շատ վատ։ Այդ վատ կառավարման մասին են փաստում առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից անցկացված աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ մինչև 2014 թվականը ՀԷՑ-ն աշխատել է տարեկան 9-10 միլիարդ դրամ վնասով։ Իսկ ի՞նչ եղավ 2014 թվականից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր դարձավ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը Կարապետյանը չվերցրեց, այլ վերաներդրեց ՀԷՑ-ում՝ որպես ներդրում»,- նշել է Արամյանը։

Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա հոսանքի սակագների բարձրացում կլիներ։

Ինչ վերաբերում է հոսանքի անջատումները որպես ՀԷՑ-ի կառավարման վատ որակի ցուցիչ ներկայացնող մարդկանց՝ Արամյանը վերջիններիս բացատրել է՝ դա պայմանավորված է Երևան քաղաքում տրված շինթույլտվությունների աճով, հետևապես՝ պետք է գնալ և հարցեր ուղղել Երևանի քաղաքապետարանին, որը տված շինթույլտվությունների չափով դարձել է ինչպես հոսանքազրկումների, այնպես էլ՝ ջրանջատումների պատճառ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև