Skip to main content

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Լրահոս

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ. Լավրով

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ. այս մասին rg.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իսկ այն բանից հետո, երբ խմբի արևմտյան մասնակիցները (ԱՄՆ-ն և Ֆրանսիան) հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ամբողջ իմաստը», —  ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար։ Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Խմբի կազմում են նաև Գերմանիան, Բելառուսը, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան, ինչպես նաև Ադրբեջանը և Հայաստանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու երկու նախապայմաններից մեկն է։ Ապրիլին խորհրդարանում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ միաժամանակ ստորագրվեն և՛ խաղաղության համաձայնագիրը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հայտարարությունը։

Խմբի գործունեությունը փաստացի կասեցված է 2022 թվականից ի վեր, քանի որ համանախագահները դադարեցրել են փոխգործակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ պնդել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Մինսկի խմբի համանախագահները դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև