Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Այս տարի բուհ է ընդունվել՝ 9,788 դիմորդ, թափուր է մնացել 1,174 տեղ. ԳԹԿ

Հուլիսի 30-ին, ընդունելության կարգի համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթի արդյունքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա նշել է, որ հունվարի 15-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է միասնական քննություններ, որին մասնակցել են 41,500-ից ավելի դիմորդներ: Բուհերում այս տարի հատկացված էր պետական և ոչ պետական 2,142 անվճար և 9,984 վճարովի տեղ։

«Երկրորդ և երրորդ փուլերում հայտագրվել են 16,011 դիմորդներ։ Ընդ որում, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ 15,953, հունիսի 26-ը հուլիսի 1-ը՝ 58: Երկրորդ փուլը, որը մենք նախկինում անվանում էինք հիմնական փուլ, այդտեղ հայտագրում են և՛ մասնագիտությունը, և՛ բուհը և եթե դիմորդը հունվար-փետրվար ամիսների քննություններից բավարար միավորներ է ունենում և գտնում է, որ անհրաժեշտություն չկա նոր միասնական քննություն հանձնելու՝ կարող է  նոր քննության չհայտագրվի, բայց պարտադիր է բուհը և մասնագիտությունը նշելը», — ասել է ԳԹԿ փոխտնօրենը, հավելելով, որ, այնուամենայնիվ 125 հոգի չի նշել պահանջվածը, սակայն նրանց, վերապահումով թույլատրվել է մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։

Երկու դրական գնահատականներով չեն ընդունվել 1,999 հոգի, այսինքն՝ նրանք այն դիմորդներ են, որոնք կարող են մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթներին։ Հիմնական փուլի արդյունքներով բուհ են ընդունվել 7,719 դիմորդ, խոսքը հիմնական փուլի մասին է, իսկ ներբուհական քննություններով՝ 2,069-ը, այսինքն, ընդհանուր՝ 9,788 հոգի:

«Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքները արդեն հայտնի էին, ունեինք թափուր 2,355 տեղեր, անվճար՝ 264 և վճարովի՝ 2,091: Մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1,478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել» , — ընդգծում է Նասիբյանը, հավելելով, որ նրանք, ըստ ամենայնի այն դիմորդներն են, որոնք իրենց գնահատականները պահում են հեռակա ուսման մրցույթի մասնակցելու համար, կամ այն դիմորդները՝ որոնք զորակոչվել են բանակ։

Երկու փուլերի մրցույթների արդյունքում դուրս են մնացել ընդհանուր առմամբ 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։ Լրացուցիչ փուլի, այսինքն՝ երկրորդ մրցույթը կազմակերպելուց հետո թափուր են մնացել ընդհանուր առմամբ 1,174 տեղ, անվճար՝ 219 և վճարովի 955 տեղ։

Ըստ վիճակագրության հայաստանյան բուհերի՝ դիմորդների թվով թոփ 3 տեղերում են հետևյալ համալսարանները.

  1. Երևանի պետական համալսարան
  2. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  3. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Facebook
Twitter

Կարդացեք նաև