Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Երևանի մետրոյում խառնաշփոթ է առաջացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով

Երևանի մետրոյի կայարաններում այսօր հերթեր են գոյացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով։ Գրում է Սպուտնիկ Արմենիան:

Օգոստոսի 1-ից շրջանառությունից հանվել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար մեկանգամյա օգտագործման QR կոդով թղթային տոմսերը։

Տոմսարկղերի դիմաց հերթեր են առաջանում քարտեր գնելու համար, իսկ քարտերն անմիջապես չեն ակտիվանում։ Աշխատակիցները քաղաքացիներին խնդրում են մի քանի րոպե սպասել։

Չիմանալով, որ այսօրվանից QR–ի թղթային տարբերակը չի գործում` շատերը «Telcell»–ի ապարատներից տոմս են գնում։ Ապարատը փողը գանձում է, տոմսը տալիս առանց QR–ի։ Մարդիկ չեն կարողանում այդ տոմսերով օգտվել մետրոյից։

«Ինչո՞ւ «Telcell»-ը ծրագիրը չի անջատում, որ մարդիկ գոնե սխալմամբ չգնեն»,- ասաց ուղևորներից մեկը:

Ուղեվարձը կարելի է վճարել նաև բանկային քարտերով, բայց խնդիր է ծագում, եթե ուղևորը փորձում է իրենից բացի ուրիշի համար էլ վճարել. քարտը կարող է օգտագործվել մեկ անգամ։

Sputnik Արմենիային մետրոպոլիտենից ասացին, որ կայարաններում թղթային տոմսերի չեղարկման պատճառով կուտակումներ չկան։

«Քաոսային վիճակ չկա, պարզապես մարդիկ հերթ են կանգնում, որ քարտը լիցքավորեն, անցնեն»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Մարդիկ դեռ կարող են անցնել նախկինում ձեռք բերված մեկանգամյա օգտագործման QR կոդերով, որոնց գործողության ժամկետը չի լրացել, ինչպես նաև անձնական բանկային քարտերով (բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան»–ի):

Facebook
Twitter

Կարդացեք նաև