Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Արամ Սարգսյանի uպшնության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը:

Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանությունը նախապատրաստելու նպատակով, չպարզված հանգամանքներում դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:

Այնուհետև,  Ս.Ս.-ն մարտական նռնակի գործադրմամբ Ա.Ս.-ի սպանությունն իրականացնելու նպատակով, չկարողանալով պարզել վերջինիս բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Ա.Ս.-ի՝ գրասենյակում չլինելու պայմաններում, Ս.Ս.-ն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, իսկ հետագա գործողությունները կանխվել են, քանի որ վերջինիս մոտ գտնվող հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մարտական ձեռքի նռնակը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացած Ս.Ս.-ի բնակության հասցեի խուզարկության ընթացքում:

Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև