Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Ես ներողություն եմ խնդրում այդ ինտիմ մանրամասը ձեզ հետ կիսելու համար. Փաշինյանը՝ աշխատասենյակում ճաշելու համար նախատեսված վերնազգեստ ունենալու մասին

Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային շոր է, փողկապ է, սպիտակ վերնաշապիկ է՝ բան չլինի, չվնասվի, և իմ հանգստի սենյակում կա երկու պահարան: Այս մասին իր բանախոսության ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ներողություն խնդրելով «այդ ինտիմ մանրամասը մասնակիցների հետ կիսելու համար»:

«Այս մի պահարանում, որտեղ ես այդ վերնազգեստը կախում եմ, ունեմ մի հատ էլ պահեստային կոստյում, որ էլի, եթե անհրաժեշտություն լինի փոխել՝ փոխեմ։ Եվ մի օր մտքովս անցավ, ասացի՝ ես այս վերնազգեստով ամեն օր ճաշ եմ ուտում, ճաշի հոտը կպնում է և կախում եմ այն մյուս կոստյումի հետ, այս ճաշի հոտը կկպնի այդ կոստյումին:  Հետևաբար ես տարա և այդ վերնազգեստը կախեցի այն մյուս պահարանի մեջ և ուղիղ վեց ամիս, ամեն օր ես գնում էի, այդ նույն ժամին բացում էի, տեսնում էի այդտեղ չի, հետո հիշում էի, որ այնտեղ է կախված», — նշել է Փաշինյանը:

Սակայն, Փաշինյանը նկատել է, որ վերջերս արդեն գնում է ճիշտ պահարանի մոտ և ինքն իրեն հարց է տվել՝ այդ ի՞նչ փոխվեց, ինչու՞ է արդեն ճիշտ պահարանին մոտենում:

«Պատասխանն ինձ համար ակնհայտ է, որովհետև այս հանդիպումներում ես դրա մասին բարձրաձայն խոսել եմ, իմ գիտակցությունը և ենթագիտակցությունը հետ է ստացել ինֆորմացիան պատերից: Ինքը ֆիքսել է, որ վերջ, ռեֆլեքսը հաղթահարված է», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շարունակել է, ասելով, որ Հայաստանը, վերջին 30 տարում բանակից փախչում է նույն տեմպով՝ ինչ տեմպով փախել է պարսկական բանակից:

«Այսօր Հայաստանում 13,500 հետախուզվող կա, որոնցից 12,500 մոտ հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Ես չեմ ուզում պատճառների մասին խոսեմ, պատճառները այսօրվա վերլուծության թեման չէ, դրա մասին Կառավարության նիստերում քաղաքական քննարկումներում կխոսեմ», — հավելել է վարչապետը, նշելով, որ, դա շատ կարևոր է արձանագրել հաղթահարելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև