Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին | Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում | Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր

Լրահոս

Ծնողները 10-ամյա երեխային թողել են օդանավակայանում՝ փորձելով առանց նրա մեկնել արձակուրդի

Բարսելոնայում երկու երեխա ունեցող զույգը պլանավորում էր ամբողջ ընտանիքով մեկնել արձակուրդի, բայց նրանց 10-ամյա որդու անձնագրի ժամկետը, ինչպես պարզվել է, լրացել է: Ուստի, ծնողները պարզապես երեխային թողել են օդանավակայանում և փորձել մեկնել առանց նրա, գրում է Bild-ը:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ և դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է թռիչքի համակարգողը, ով ականատես է եղել իրավիճակին։

Ընտանիքի անդամները, ըստ երևույթին, Իսպանիայի քաղաքացիներ չեն և պլանավորում էին իրենց արձակուրդն անցկացնել «հայրենիքում»։ Ծնողները և երկու երեխաներից մեկը չվերթի համար գրանցվել են առանց խնդիրների, սակայն տասնամյա տղան ուներ ժամկետանց անձնագիր և անվավեր վիզա։ Դրա պատճառով նրան թույլ չեն տվել նստել ինքնաթիռ։

Ծնողները որոշել են թռչել առանց երեխայի՝ ասելով նրան սպասել օդանավակայանում, մինչև ընկերները նրան վերցնեն։ Օդանավակայանի աշխատակիցները նկատել են տղային սպասասրահում և զանգահարել ոստիկանություն. ծնողներն ու երկրորդ երեխան իջեցվել են ինքնաթիռից։ Նրանց ուղեկցել էին ոստիկանական բաժանմունք։

Թռիչքի համակարգողը պատմել է. «Դա միանգամայն սյուրռեալիստական էր։ Ծնողներն իրենց պահում էին այնպես, կարծես ոչ մի առանձնահատուկ բան չէր պատահել։ Բայց ոստիկանությունը այլ կարծիքի էր։ Որպես մայր՝ ես ցնցված եմ. նրանք թողնում են իրենց երեխային և զանգահարում ինչ-որ ազգականի, որը, հավանաբար, մի քանի ժամից կժամանի։ Երբ իմ դուստրը փոքր էր, ես նրան ոչ մի վայրկյան անգամ չէի բաց թողնում իմ տեսադաշտից»։

Այժմ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Իսպանիայի իշխանությունները՝ անչափահասների հարցերով զբաղվող մարմինների հետ համատեղ, ստուգում են, թե արդյոք այս ծնողները ունակ են իրենց երեխաների համար պատշաճ խնամք ապահովել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930