Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Զանգեզուրի միջանցքը» Հրվ. Կովկասից ՌԴ-ի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման գործիք է. իրանական լրատվամիջոց

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույնանման քաղաքական ուղի՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի հանդեպ որդեգրել է սադրիչ քաղաքականություն և փաստացի դիվանագիտական հակամարտության մեջ է մտել։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըսկսել է երկարաժամկետ ծրագիր՝ Ռուսաստանին աստիճանաբար հեռացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերից։ Այս մասին գրում է qudsonline.irկայքն իր «Զանգեզուրը և Մոսկվայի դեմ լուռ կոալիցիան» վերտառությամբ հոդվածում:

«ՀԱՊԿ-ից դուրս գալուց մինչև ԵՄ միջամտության պահանջ, Հայաստանը հստակ շրջվում է դեպի Արևմուտք։ Այդ համատեքստում նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է Փաշինյանի քննադատության թիրախ, իսկ ռուսամետ ներդրողների կողմից ղեկավարվող տնտեսական կառույցները, ներառյալ Կարապետյանների խումբը, զրկվել են ազդեցությունից։

Այսպիսի պայմաններում ռուսական վերահսկողությամբ Սյունիքի մարզում երկաթուղու մերժումը և «Զանգեզուրի միջանցքի» վրա կենտրոնանալը գեոպոլիտիկ հստակ քայլ է», — գրում է աղբյուրը:

ԱՄՆ՝ ստվերային խաղացող

«Ուկրաինայում պատերազմի հետևանքով Կովկասի վրա Մոսկվայի ուշադրության թուլացումից հետո ԱՄՆ-ն սկսել է ակտիվ բանակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ տրանսպորտային նախագծերը կառավարելու համար։ Հաղորդագրությունների համաձայն՝ նույնիսկ առաջարկվել է Վաշինգտոնի կողմից «Զանգեզուրի միջանցքի» 100-ամյա վարձակալություն։ Չնայած Ռուսաստանը շարունակում է հղում անել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն իրականում այլևս լծակներ չունի այն իրագործելու։ Ռուս խաղաղապահները հեռացվել են, իսկ Մոսկվան ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճակատների վրա, քան՝ Հարավային Կովկասի», — ասվում է հոդվածում։

Զանգեզուր՝ տնտեսական փրկություն, թե քաղաքական պատրանք

«Զանգեզուրի միջանցքը» հաճախ ներկայացվում է որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակ՝ ճանապարհ, որը պետք է Չինաստանը Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջոցով միացնի Եվրոպային։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ այս նախագիծը լուրջ գեոպոլիտիկ մարտահրավերների առջև է։

Միջանցքը պետք է անցնի Կասպից ծովով՝ ջրային տարածք, որի օգտագործման իրավունքը կախված է ափամերձ երկրների՝ ներառյալ Իրանի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունից, որոնք այժմ դուրս են մնացել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։

Այսպիսով, Զանգեզուրը միայն տնտեսական նախագիծ չէ, այլ գործիք՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման համար։ Միջանցք, որը, քանի դեռ Բաքուն շարունակում է իր հակամարտող քաղաքականությունը, իսկ Երևանը մնում է արևմտամետ ուղու վրա, ավելի շատ մնում է որպես «պատրանքային միջանցք», քան՝ խաղաղության և առևտրի ուղի», — եզրափակել է աղբյուրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031