Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Թրամփը պատմել է ԵՄ-ից «նվեր ստացած» 600 մլրդ դոլարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 35% մաքսատուրք սահմանել Եվրոպական Միությունից ներմուծվող ապրանքների վրա, եթե այն չկատարի իր ներդրումային պարտավորությունները, հայտարարել է նա CNBC-ին տված հարցազրույցում։

«Նրանք իջեցրել են իրենց մաքսատուրքերը, վճարել են 600 միլիարդ դոլար, և դրա շնորհիվ ես նրանց մաքսատուրքերը 30%-ից իջեցրել եմ 15%-ի», — ասել է Թրամփը՝ նկարագրելով ԵՄ-ի հետ փոխգործակցության մեխանիզմը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունից ստացված միջոցները՝ 600 մլրդ դոլարը, վարկ չեն։

«Նրանք ինձ տվեցին 600 միլիարդ դոլար, և դա նվեր է։ Ի դեպ, դա վարկ չէ։ Վերադարձնելու բան չկա։ Նրանք մեզ տվել են 600 միլիարդ դոլար, որը մենք կարող ենք ներդնել այն ամենում, ինչ ուզում ենք», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Հուլիսի 27-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Թրամփը համաձայնության են  եկել, որ Վաշինգտոնն օգոստոսի 1-ից 30%-ի կսահմանի 15% մաքսատուրք ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների մոտ 75%-ի համար։

Դրա դիմաց Եվրահանձնաժողովը խոստացել է  լիովին արգելել ռուսական էներգետիկ ռեսուրսների ցանկացած տեսակի մատակարարումը և 750 միլիարդ դոլարով գնել ամերիկյան նավթ, գազ, միջուկային սարքավորումներ և վառելիք, ինչպես նաև 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031