Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post

Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. այս մասին The Washington Post պարբերականին ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու փորձերի շրջանակում։

Հանդիպումը, որը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի ամենաթարմ օրինակն է։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ընտրվելուց առաջ Թրամփը հոկտեմբերին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ, նկատի ունենալով էթնիկ զտման ենթարկված արցախցիներին, խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և քննադատել էր իր մրցակից Կամալա Հարիսին՝ «ՈՉԻՆՉ չանելու համար այն ֆոնին, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են»։ Թրամփը հայտարարեցլ էր, որ «կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և  կվերականգնի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Թրամփըմի շարք համաշխարհային առաջնորդների կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. այս մարտավարությունը, ըստ պարբերականի, նրանք օգտագործել են և՛ Թրամփի խաղաղապահ ջանքերը գովաբանելու, և՛ նրա բարեհաճությունը շահելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև