Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Նաիրի» հյուրանոցը չեղարկել է սենյակի ամրագրումը․ Երևան ժամանած տուրիստը դժգոհել է հյուրանոցների վարքագծից ու Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական բացթողումներից

Երևան ժամանած զբոսաշրջիկը դժգոհություն է հայտնել Երևանում հյուրանոցների վարքագծից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի օրը։ Նրա խոսքով՝ մի շարք հյուրանոցներ չեղարկել են արդեն իսկ նախապես ամրագրված սենյակները՝ նախընտրելով ընդունել կրկնակի վճարող հյուրերի։

«Շատ մարդիկ հայտնվել են փողոցում, այդ թվում՝ ես։ Ինձ միայն հյուրանոց ժամանելուց երկու ժամ առաջ են տեղեկացրել, որ սենյակը չեղարկվել է։ Դա պարզապես անընդունելի է։ Երբ զանգահարել եմ այն հյուրանոցը, որը կատարել էր չեղարկումը՝ «Հոթել Նաիրի», և հարցրել, թե ինչ պետք է անեմ գիշերվա ժամը 1-ին փողոցում մնալով, որևէ լուծում չեն առաջարկել։ Այդ ժամին այլ հյուրանոցները կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կամ առաջարկում էին սենյակներ՝ օրական 40-50 հազար դրամ արժողությամբ»,- նշել է տուժած քաղաքացին իր Ինստագրամի հրապարակման մեջ։

Զբոսաշրջիկը նաև դժգոհել է համերգի կազմակերպման մակարդակից՝ նշելով, որ մարդկանց արգելել են ներս տանել նույնիսկ ջուր։ «Մենք ջուր չունեինք, իսկ ընկերուհուս ինքնազգացողությունը վատացավ։ Բարեբախտաբար, մեր կողքին կային մարդիկ, ովքեր օգնեցին՝ ջուր տալով մեզ։ Սակայն սա կազմակերպչական բացթողում է։ Նման մասշտաբի միջոցառումների ժամանակ պետք է մտածել նաև մարդկանց տարրական հարմարության մասին»,-նկատել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031