Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ԱՄՆ միջնորդությունը լավ առիթ կարող է լինել Ալիևի աճող քաղաքական ախորժակը զսպելու համար. ադրբեջանագետ

Մի քանի դիտարկում Վաշինգտոնում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ Նախ ասեմ, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական քարոզչական մամուլը շատ ավելի ակտիվ մեկնաբանություններ է տարածում այս թեմայով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Հիմնական թեզն այն է, թե իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարավոր է և անգամ, եթե Փաշինյանը իրապես ուզենար այդ առաջարկն ընդուներ նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որևէ պայմանագրի ստորագրում, բացառությամբ մեկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիևը շատ ուղիղ է ասել, որ չի գնալու ստորագրման, իրեն պետք է գործընթացի շարունակականություն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից եկող հնարավոր ճնշումներին, ապա Ալիևը դրանց դիմակայելու լավ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որևէ կողմ գործնական քայլ չի անում իր դեմ, մնացյալը՝ զուտ անհարմար զրույցներ են, կանցնեն, կգնան։

Բայց առհասարակ, ես տպավորություն ունեմ, որ ոչ Երևանում, ոչ Բաքվում հստակ չեն պատկերացնում, թե ինչ զարգացումներ են սպասվում Վաշինգտոնում։ Ալիևն, ըստ իս, ունի հստակ օրակարգեր, նա փորձելու է հասնել որոշ ձեռքբերումների «Աբրահամյան համաձայնագրերի», միգուցե ԵԱՀԿ ՄԽ չեղարկման, ինչու չէ նաև 907-րդ բանաձևի և մի շարք այլ թեմաների հարցում։ Առհասարակ, նրա երազանքն էր Թրամփի հետ ուղիղ զրույց ունենալ։
Իսկ ի՞նչ օրակարգով է գնում Փաշինյանը, ես չգիտեմ։ Պաշտոնական հաղորդագրությունն ընդհանրական է։ Բայց կարևոր է, թե ինչ հարցեր է նա նախատեսել քննարկել։ Ըստ իս՝ եթե մենք ունենայինք պետական շահը սպասարկող իշխանություն, ԱՄՆ միջնորդությունը կարող էր լավ առիթ ծառայել հենց ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու համար, առավել ևս, որ այդ թեման խորթ չէ Սպիտակ տանը։ ԱՄՆ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ քաջածանոթ են թեմային թե՛ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի, թե՛ որոշ խմբերի աշխատանքի շնորհիվ նաև։ Դա կարող էր ներկայացվել որպես կարևոր քայլ՝ խաղաղությանը միտված։

Ամեն դեպքում, ես մշտապես ասել եմ ու շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ առանց միջնորդների բանակցությունները շատ ավելի վատ հետևանքներ են ունենում մեզ համար, միջնորդները առնվազն որոշակի տրամաբանություն են փորձում պահել, ինչը բացակայում է, երբ Փաշինյանը ուղիղ նստում է Ալիևի առջև և քննարկումների փոխարեն ստանում վերջինիս երազանքների թարմացված ցուցակը։ Բայց արդյունքի համար նաև ոչ պակաս կարևոր է միջնորդի համառ և հետևողական լինելը։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ միջնորդությունը և Թրամփի՝ միգուցե ներքաղաքական ու անձնական ամբիցիաներով պայմանավորված ակտիվությունը դիտարկում եմ որպես հնարավորություն, եթե իհարկե այցն ուղեկցվի հայկական շահերից բխող բովանդակային քննարկումներով։ Սա նաև լավ առիթ կարող է լինել Ալիևի աճող քաղաքական ախորժակը զսպելու համար։ Մնում է դա խելացի օգտագործող լինի»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև