Skip to main content

Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենց չի լինի, սա պարոն Կարապետյանի մեծարման երեկոն չէ, գոյություն ունի ռեգլամենտ. Վարդանյան

Լրահոս

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի. Factor.am

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար  Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։

Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը Factor.am -ին  հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։  «Ապացույցները թյուրիմացություն են, բնականաբար, Ազատյանը չի ընդունում մեղադրանքը»,- հայտարարեց փաստաբանը։

Պիվազյանը նաև ասաց, որ դիմել են Եվրադատարան, դիմումը մուտք է եղել, այլ տեղեկություն չունեն։

Նշենք, որ բացի Արամ Ազատյանից կալանավորվել էին նաև նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը։ Իսկ այս ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարում էր Սուրեն Վարոսյանը։

Հայկ Կոստանյանն ասաց, որ Վարոսյանը զբաղեցրել է թաղապետի տեղակալի պաշտոնը, որի վրա էլ Ազատյանի բացակայության ժամանակ դրվել են թաղապետի պարտականությունները։ Այս պահի դրությամբ թաղապետի գործառույթները կատարում է Արամ Ազատյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև