Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է․ Ռուբեն Մելիքյան

Մենք շարունակում ենք լսել վկաներին,  վկաների հարցաքննությունները մոտենում են ավարտին, կարծում եմ՝ մոտ մեկուկես, երկու ամսից կավարտենք, 3 վկա է մնացել հարցաքննության, որից հետո շատ երկար փուլ ենք սկսում, գրավոր ապացույցների հետազոտում, որը տևելու է ամիսներ կամ ավելի երկար, որից հետո պաշտպանական կողմի ապացույցները, և մենք բազմաթիվ ապացուցներ ունենք։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Կարճ ասած այդ դատական նիստն, իր այսօրվա վիճակով, կարծում եմ տևելու է շատ երկար։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է։  Եվ ես, առիթը օգտագործելով, ուզում եմ իմ զարմանքը հայտնել վարչական հսկողության ամենախիստ միջոցի կիրառման կապակցությամբ, որի անունը մենք դրել ենք կիսատնային կալանք։

Դեռ անցյալ տարի, երբ որ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ էլ կիրառել են, նույնպես անհասկանալի էր այս միջոցը, ես նաև հանրությանը տեղեկացնեմ, որովհետև շատերը հարցնում են բա ինչի համար է, սրա նպատակը որն է, որ հատկապես երեկոյան ժամերին անձին արգելում են տնից դուրս գալ։

Այո, որոշակի դեպքերում, այս միջոցն ունի իր պիտանելիությունը։ Խոսքն օրինակ վերաբերում է այն մարդկանց, ովքեր օրինակ գիշերը դուրս են գալիս, գնում կռիվ են անում, դրա համար է նախատեսված այս միջոցը։

Արմեն Աշոտյանի նկատմամբ, Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ, այլ անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանությունը ընդհանրապես ես չեմ հասկանում»,-ասել է Մելիքյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև