Skip to main content

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը | Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան | Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Լրահոս

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայերի ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության․ Շարմազանով

2018-2025թթ հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։

Ֆորմալ առումով այն կա,բայց իրականում՝ ոչ։

Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է մարշալ Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:

Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։

Մնացածը ՝գրեթե նույնն է։

Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։

Թե Պետենի Ֆրանսիայում,եւ թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի,համերգների ու անհոգ «կայֆարիկների« պակաս չկար։

Մի կողմից անկում է ապրում ազգային պետականությունը,իսկ մյուս կողմից՝ տեսարաններ ու տեսարաններ։

Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։

Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։

Ֆրանսիան հաղթեց կոլլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։

Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ ՝պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։

Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։

Շատերը հարցնում են՝հիմա վե՞րջ։

Իհարկե՝ ոչ։

Անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է վաստակել անկախ ապրելու իրավունքը։

Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը,Նիկոլին ձայն տվողը,Արարատից հրաժարվողը,Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության»,-գրել է Շարմազանովը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև