Skip to main content

Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենց չի լինի, սա պարոն Կարապետյանի մեծարման երեկոն չէ, գոյություն ունի ռեգլամենտ. Վարդանյան

Լրահոս

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո. Hetq.am

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

Դա Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներն են։ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր 928 770 դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։

Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է նրանց հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Լաուրա Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Հիշեցնենք, վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կառավարությունը փոփոխություն կատարեց 2010թ․ հունիսի 3-ի որոշման մեջ, որով սահմանված էր պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Նոր որոշամբ վարձավճարների չափերն ավելացել են։ Օրինակ՝ Հրազդանի անտառտնտեսության Ծաղկաձորի անտառպետության 1 հա-ի նվազագույն վարձավճարի չափ սահմանվել է՝

  • 1002.3 հազար դրամ՝ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործման համար
  • 578.25 հազար դրամ՝ կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործման համար
  • 64.25 հազար դրամ՝ գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործման համար։

Լաուրա Եփրեմյանը նաև պարտավորվել է փոխհատուցել քաղաքացիական գործի շրջանակներում իրականացված դատահաշվապահական փորձաքննության հետ կապված ծախսը՝ 126 հազար դրամը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև