Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ համատեղ նամակ. քննարկվելու է Սյունիքով «Թրամփի երթուղու» ստեղծումը. աղբյուր

Ուրբաթ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար. այս մասին X-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կձևակերպվի որպես «խաղաղության և հարաբերությունների լիակատար կարգավորման հստակ ուղի»։

Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ:

ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր (MOU) կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» նրանց համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհնարին հնարավորություններ։

Ռաուֆօղլուն նաև նշել է, որ այլևս միջանցք չկա, Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին  ուշադրության կենտրոնում է լինելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև