Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

ՔՊ-ականները հայց են ներկայացրել՝ ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի

Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքաստթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ՝ օգոստոսի 6-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արմինե Սաֆարյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։  Այս մասին հայտնում է Pastinfo-ն:

Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց ներկայացրել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանին։

Նշենք, որ ՔՊ-ականների ներկայացված հայցերի առիթը եղել  է «Իմնեմնիմի» փոդքաստի եթերում ՔՊ-ական պաշտոնյաների անձնական կյանքին վերաբերող և սիրային ենթադրյալ կապերի մասին հայտարարություն-բացահայտումները։ Ի դեպ, Վազգեն Սաղաթելյանն ինքը հենց հաղորդման ընթացքում դիրքորոշում էր ներկայացրել, որ որևէ անձի անձնական կյանքին անդրադառնալու ցանկություն երբևէ չի ունեցել, սակայն, նկատի ունենալով իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի, սրբազանների դեմ հայտարարությունները՝ իբրև կուսակրոնության հարցի վերաբերյալ, ստիպված է բացահայտել ՔՊ-ականների բարոյական կերպարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև