Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին

Լրահոս

Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում որ կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին. Չախոյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․

Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում որ կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝

 Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից — արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ,

 Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն — ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր,

 Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն — արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր,

 Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն

Եթե արդեն այսօր՝ բնակչության ներկա ծավալով, Երևանում բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների հերթագրումը ձգվում է ամիսներով, իսկ ծնողները կանգնած են նրանց տեղավորելու լուրջ խնդրի առաջ, ապա ինչպե՞ս է ենթադրվում, որ այդ նույն համակարգը կարող է սպասարկել այդքան նոր շենքերի բնակիչների երեխաներին։

Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողովրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև