Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Թրամփի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են․ Դավիթ Անանյան

Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա։ «Տնտեսական զարգացման» և «խաղաղության հաստատման» մասին բարձրաձայնողները ոչ թե հույսի մունետիկներ են, այլ մահաբեր գուժ բերողներ՝ շղարշված լոզունգների տակ։ :Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են։ Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով։

Պատմությունը սիրում է կրկնվել, և նա դա անում է դաժան հետևողականությամբ։ Ցավալի է, որ մենք այնքան կարճատես ենք, որ չենք նկատում տասնամյակների և նույնիսկ դարերի պատմական օրինաչափությունները։ Ավելին, բացի կարճատես լինելուց, մենք չկարողացանք կրել պետություն ունենալու և այն պահելու պատասխանատվության հոգեբանական ծանրությունը։

Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները։ Եվ որքան երկար շարունակենք այդ անգործ ունկնդրության վիճակը, այնքան մոտ է դառնալու պահը, երբ նույնիսկ պատմական հիշողության մեջ Հայաստանի անունը կհնչի որպես անցյալ ժամանակների հիշատակ` որպես գերեզմանաքարի վրա գրված սկիզբ ու ավարտ»,-գրել է Անանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև