Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մերցի կուսակցությունը քննադատել է նրան Իսրայելին առնչվող որոշման համար

Գերմանիայի Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբն օգոստոսի 10-ին կանցկացնի արտակարգ նիստ՝ կապված Գերմանիայի կողմից Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Վերոնշյալ աշխատանքային խմբում ընդգրկված 14 պատգամավորները գտնվում են ամառային արձակուրդում, սակայն կապի մեջ կլինեն տեսակոնֆերանսի միջոցով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Գյունտեր Զաուտերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ մի քանի հանրահայտ քրիստոնեադեմոկրատներ կտրուկ կերպով արտահայտվել էին Իսրայելին գերմանական զենքի մատակարարումը դադարեցնելու՝ Մերցի որոշման դեմ՝ այդ քայլը որակելով Գերմանիայի կողմից կատարված կոպիտ քաղաքական և ռազմավարական սխալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև