Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև hարված է Հայաստանի ինքնիշխանությանը․ հայտարարություն

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

«ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։

Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների և ամբոխավարության քողի ներքո ոտնատակ են տրվել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային և անհեռանկար քաղաքականության արտացոլանք հանդիսացող, իր էությամբ հակապետական հայտարարությունը մեկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրավունքների՝ օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրություն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։

Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման և ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազավթման, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների և արցախահայության վերադարձի իրավունքի ոտնահարման և հանուն շահի այս ամենի վրա մեծ տերությունների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը ոչ միայն իրատեսական չէ, այլև՝ բնույթով կապիտուլյացիոն։

Ըստ այդմ․

• Հայտարարում ենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն, որպես այս խնդրի կարգավորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ՝ պարտավոր են գործել այն հանգուցալուծելու ուղղությամբ։

• Ընդգծում ենք, որ ստորագրված հայտարարությունը, ըստ էության, օրինականացնում է միջանցքի գաղափարը և ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը։

• Հաստատում ենք, որ ցանկացած անվամբ և կարգավիճակով՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում։

• Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակում, Արցախի հայության հավաքական, անվտանգ, երաշխավորված և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծում։

• Համոզված ենք, որ ռազմական գործողությունների և ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։

ՀՅ Դաշնակցությունը հավատարիմ է մնում ժողովրդավարության, արդարության և արժանապատիվ խաղաղության հաստատման միջազգային սկզբունքներին»,- նշված է  հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև