Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՀՀ իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»՝ շրջանցելով այն արձանագրումը, որ այդ գինն իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով. «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կարևորելով Հայաստանի շուրջ ամուր և կայուն խաղաղության անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունը և նախաձեռնողականությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»՝ միտումնավոր կերպով շրջանցելով այն արձանագրումը, որ այդ «աննախադեպության» գինը իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմամբ, որի աննպատակահարմարությունը բազմիցս բարձրաձայնվել է մեր կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ինչևէ, հաշվի առնելով ընթացող գործընթացները, «Ապրելու Երկիր» կուսակցությունը վերահաստատում է, որ․

• Հայ գերիների վերադարձը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության հստակ պահանջը ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ որպես հնարավոր իրական խաղաղության նախապայման։

• Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս գալը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինի հստակ և ժամկետային պարտավորություն կողմերի համար։

• Ստորագրած փաստաթղթում բացակայում է ճանապարհների ապաշրջափակման Ադրբեջանի պարտավորությունը, այլ առկա է ընդամենը «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորություն»։

Դրա փոխարեն Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և անհիմն պահանջների շարքը չի դադարում, հետևաբար խաղաղության հաստատման պատրանքը որպես «հաջողություն» հայ ժողովրդի վրա վաճառելը դիտարկում ենք որպես վտանգավոր նախընտրական մանիպուլյացիա՝ կուտակված ռիսկերի առկայությամբ։

Այս ամենին զուգահեռ, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունը ի զորու չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը Ադրբեջանի հետ ստորագրված, այդ թվում՝ բազմակողմ, փաստաթղթերի շրջանակներում։

Հայաստանի զարգացման և մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում, որի կառավարման գլխավոր սկզբունքները լինելու են խոհեմությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրումը»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև